Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի «Վաչե և Թամար Մանուկյան» Մատենադարանին Զավեն Մսըրլյանը նվիրել է իր հեղինակած «Ուսումնասիրություններ և փաստեր Հայկական հարցի և Ցեղասպանության վերաբերյալ» գիրքը:
Գրքում ներառված են հեղինակի՝ «Հայկազեան հայագիտական հանդէս»-ում, «Հասկ» հայագիտական տարեգրքում տպագրված հոդվածները, ինչպես նաև դասախոսություններ՝ ներկայցված տարբեր բուհերում և հանրային քննարկումներում: Գիրքը սկսվում է Հայկական հարցի հակիրճ ներկայացմամբ՝ ներառելով մինչև Առաջին աշխարահամարտն ընկած ժամանակահատվածը, այնուհետեւ արտացոլվում է միջազգային հանրության վերաբերմունքը Հայոց ցեղասպանության վերաբերյալ:
Ուսումնասիրության մեջ առանձնահատուկ ընդգծված է 1920 թ. Թուրքիայում բնկավող հայերի կարգավիճակը: Ներառված են երկու կարևոր զեկույցներ՝ 1916թ. սեպտեմբերի 27-ի արաբական գաղտնի զեկույցը և ՄԱԿ-ի՝ 1948 թ. զեկույցը: Երկուսն էլ անդրադառնում են Հայոց ցեղասպանության վերաբերյալ առանցքային հարցերի:
Գիրքն ամբողջությամբ բացահայտում է Հայոց ցեղասպանության փաստերի վերաբերյալ թուրքական կեղծարարությունը և շեշտում Մեծ եղեռնի միջազգային ճանաչման կարևորությունը:
Մայր Աթոռի Մատենադարանի տնօրենությունը շնորհակալություն է հայտնում տիար Մսըրլյանին՝ Մատենադարանի օտարալեզու ֆոնդն արժեքավոր հրատարակությամբ համալրելու համար: