Լուրեր

Ուխտագնացություն

Ուխտագնացություն

  • 08 May 2022
  • Այսօր Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի «Վաչե և Թամար Մանուկյան» Մատենադարանի աշխատակիցներն ուխտավորաբար եղան Խոր Վիրապի վանական համալիրում։ Ս. Պատարագի մասնակից ուխտավորները աղոթք բարձրացրին առ Աստված Հայաստանի և Արցախի համար։ Պատարագիչ Տեր Արարատ քահանա Պողոսյանը քարոզխոսության ընթացքում անդրադարձավ օրվա խորհրդին՝ ներկայացնելով Հինանց շրջանի գունագեղ կիրակիները։ Սուրբ Զատկին հաջորդող չորրորդ կիրակին կոչվում է Կարմիր. այս անվանումն ունի եկեղեցական և ժողովրդական ծագում և խորհուրդ: Կարմիր կիրակին կոչվում է նահատակաց կամ սրբոց կիրակի: Պատարագիչ Տեր Հայրն անդրադարձավ Շուշիի ազատագրման 30-ամյակին՝ աղոթելով բոլոր ժամանակներում վասն հավատո և վասն հայրենյաց նահատակված հայորդիների հոգիների հանգստության համար։

    Հավատ Ս. Պատարագի Սբ. Էջմիածնի Մատենադարանի աշխատակիցները ստացան Խոր Վիրապ վանքի վանահայր Տ. Իսահակ վարդապետ Պողոսյանի օրհնությունը, ապա շրջեցին վանական համալիրում։

    Ուխտագնացությունը նաև պատմամշակութային նշանակությունն ուներ։ Տեր Արարատ քահանա Պողոսյանի առաջնորդությամբ ուխտավորներն այցելեցին «Խոր Վիրապ» պատմական արգելավայր` ականատես լինելով Հին Արտաշատի ավերակներին։

    Նմանօրինակ ուխտագնացությունների ու պատմաճանաչողական այցերի պարբերական կազմակերպելը նպաստում է Սբ. Էջմիածնի Մատենադարանի աշխատակիցների գիտելիքների հարստացմանը, հոգևոր կերակուրի հագեցմանը և առավել խթանում է հետագայում իրենց աշխատանքային պարտականությունների առավել արդյունավետ կատարմանը։

    shape
    book-shape